Սպորտ

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ

1 րոպեի ընթերցում

Մարմնամարզության Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչ դուրս է եկել եզրափակիչ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարմնամարզության Հայաստանի հավաքականի երեք ներկայացուցիչ դուրս եկել աշխարհի առաջնության եզրափակիչ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օղակների վարժությունում եզրափակիչ փուլ են դուրս եկել Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը, իսկ հենացատկերի վարժությունում մեդալների համար կպայքարի նորից Արթուր Դավթյանը:

Հայաստանի հավաքականը թիմային պայքարում գրավեց 32-րդ տեղում:

Թիմը Դոհա է մեկնել այս կազմով` Արթուր Դավթյանը և Վիգեն Խաչատրյանը հանդես կգան բազմամարտում, իսկ Հարություն Մերդինյանը, Արթուր Թովմասյանը և Վահագն Դավթյանը` առանձին գործիքների վրա:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում