Քաղաքականություն

Գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է երևան եկած նոր հանգամանք. Փաշինյանը՝ հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու հնարավորության մասին

1 րոպեի ընթերցում

Գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է երևան եկած նոր հանգամանք. Փաշինյանը՝ հոկտեմբերի 27-ի գործը վերաբացելու հնարավորության մասին

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման հնարավորության մասին հարցին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց, որ դե յուրե գործերը համարվում են ավարտված: «Հայաստանի օրենսդրության համաձայն՝ գործերը վերաբացելու համար անհրաժեշտ է երևան եկած նոր հանգամանք: Սա է խնդիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց վարչապետի պաշտոնակատարը:

Հարցին՝ չկա՞ երևան եկած նոր հանգամանք, Փաշինյանը դժվարացավ պատասխանել. «Ես այս պահին չեմ կարող ասել: Կարծում եմ, որ այդ հարցով տուժողի իրավահաջորդներն ավելի շատ ասելիք կունենան, որովհետև նրանք ավելի լավ են ծանոթ գործին»:

Հարցին՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործության մեջ արտաքին միջամտություն տեսնո՞ւմ է, Փաշինյանը շեշտեց, որ չի կարծում, թե ճիշտ կլինի, որ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակում այդ հարցով մեկնաբանություն անի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում