Իվետա Մուկուչյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր տեսահոլովակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուժեղ և նպատակասլաց կնոջ մասին է պատմում հայկական երգարվեստի ամենավառ ներկայացուցիչներից մեկի` Իվետա Մուկուչյանի «Rich Bitch» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այդ ստեղծագործությունը երգչուհու եռագրության երկրորդ հատվածն է: Ինչպես եռագրության առաջին մասը` «Մարգո»-ն, այնպես էլ երկրորդ հատվածը նկարահանվել է Հարավային Աֆրիկայում։

Նոր երգը ռեպային որոշակի տարրեր է պարունակում։ Այն այս աշխարհում կնոջ դիրքի փնտրտուքի և երբեմն տղամարդկանց շրջանում առկա սխալ ընկալումների մասին է։ Տեսահոլովակում կնոջ կերպարն ուժեղ է, չի հանձնվում, շարունակում է պայքարել և հաստատել աշխարհում գոյության իր իրավունքը։

«Ritch Bitch»-ում առկա է թագուհու կերպարը։ Նա շարունակում է քայլել, անհաղորդ մնալ իրեն ուղղված առաջարկներին, իսկ թե որտեղ կամփոփվի նրա ճանապարհը, պարզ կդառնա եռագրության հաջորդ հատվածում, որը կներկայացվի առաջիկայում և կապահովի թեմայի հանգուցալուծումը։

Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Իվետա Մուկուչյանը, գործիքավորումն իրականացրել է Դարքո Բիթսը, երաժշտական ձևավորման հեղինակը Դեիմոս Վիրգիլիտտոն է, տեսահոլովակի ռեժիսորը Նիք Էվին է:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը քննարկել են տարբեր ուղղություններով Հայաստան-Ֆրանսիա համագործակցությանը վերաբերող հարցեր

Ելիսեյան պալատում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը մոտ է հաղթանակի Իրանի հետ դիմակայությունում

Պայթյուն է որոտացել Իրանի Ջասկ ծովափնյա քաղաքի մոտակայքում

Իտալիայի ռազմաօդային ուժերը ևս երկու հարվածային անօդաչու թռչող սարք ձեռք կբերեն ամերիկյան General Atomics ընկերությունից

Հովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված ցուցահանդեսը կբացահայտի արվեստագետի գործունեության լայն շրջանակը

Մեծ Բրիտանիայում ավելի քան երկու հազար չվերթ է չեղարկվել տեխնիկական խափանման պատճառով

Օսլոյում տեղի է ունեցել Նորվեգիայի թագավոր Հարալդ V-ի հուղարկավորության արարողությունը

Հայաստանի դպրոցականների ուժեղ և թույլ կողմերը. ԿԳՄՍՆ-ն ներկայացրել է PISA միջազգային գնահատման արդյունքները

«Երևանի երաժշտական գիշեր» միջոցառումով պայմանավորված՝ մայրաքաղաքում կլինեն փակ փողոցներ