Հասարակական

Արայիկ Հարությունյանն անխուսափելի է համարում մասնավոր բուհերի միավորումը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանն անխուսափելի է համարում մասնավոր բուհերի միավորումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնավոր բուհերի միավորումը Հայաստանում անխուսափելի է: Միավորումը կապահովի բուհերի ֆինանսավորման արդյունավետությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոկտեմբերի 24-ին Ազգային ժողովում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության անդամ Լուիզա Սարգսյանի հարցին:

«Մենք խոսել ենք մասնավոր բուհերի վերամիավորման մասին: Եթե բուհերի վերամիավորման ճանապարհով չգնանք, ապա պետությունն ավելի շատ ֆինանսական միջոցներ է ծախսելու, որն արդյունավետ չի լինի»,- ասաց Հարությունյանը:

Նա նշեց՝ վերջերս Գերմանիայի խորհրդարանում տարբեր գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպում է ունեցել: Այնտեղ բոլորը զարմացել էին, որ Հայաստանի նման փոքր երկրում 68 բուհ կարող է լինել: Հարությունյանը հավելեց՝ շատ երկրներ են գնացել բուհերի վերամիավորման ճանապարհով՝ անխուսափելի համարելով այդ գործընթացը նաև Հայաստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում