Հասարակական

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

2 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Կենտրոն վարչական շրջան և աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վիկտոր Մնացականյանին:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրինԵրևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հայկ Մարությանը շնորհակալություն է հայտնել վարչական շրջանի նախկին ղեկավար Արա Սադոյանին և աշխատակիցներին՝ մայրաքաղաքում ու հատկապես Կենտրոն վարչական շրջանում կատարած աշխատանքի համար և նկատել, որ աշխատակազմի աջակցությամբ առաջիկա տարիներին ևս լուծումներ կտրվեն բնակիչների կողմից բարձրացվող խնդիրներին:

«Վիկտոր Մնացականյանը Երևանը սիրող, նպատակասլաց ու ազնիվ մարդ է: Ունի շատ հետաքրքիր ծրագրեր ինչպես Կենտրոն վարչական շրջանի, այնպես էլ Երևանի հետ կապված: Եվ, որ ամենակարևորն է, գիտի լսել մեր երևանցիներին, կարողանում է հասկանալ խնդիրներն ու լուծումներ տալ դրանց»,- նշել է Հայկ Մարությանն ու շնորհավորելով Վիկտոր Մնացականյանին Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվելու առթիվ, մաղթել է հաջողություններ աշխատանքում:

«Ես գնահատող մարդ եմ և դրական եմ գնահատում իրականցված բոլոր ծրագրերը: Ինձ համար ամենակարևորը, որ գոհ լինեն մեր բնակիչները և մենք անելու ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի երևանցիների կողմից բարձրացված որևէ խնդիր անպատասխան չմնա»,- ընդգծել է Երևանի քաղաքապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում