Ոստիկանները բացահայտել են հանցագործության 110 դեպք

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 19-ից 22-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 110 դեպք։

Ինչպես«Արմենպրես»-ինտեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 25, անձնական ունեցվածքի գողության 15, ծեծի և ընտրական իրավունքի խախտման 8-ական, խարդախության 7, սպանության սպառնալիքի և կրկնակի քվեարկության փորձի 5-ական, յուրացման կամ վատնման 4, պետական հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության և կաշառակերության 3-ական, անձի առևանգման, կողոպուտի, պաշտոնեական լիազորությունների չարաշահման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ապօրինի ծառահատման, դրամանենգության, ապրանքային նշանի ապօրինի օգտագործման կամ կեղծ գովազդի, պոռնկագրական նյութեր կամ առարկաներ տարածելու, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելու, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու, անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, փաստաթղթի կեղծիքի, սպառնալիքի, ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, ընտրողների ցուցակները կազմելու, դրանք քաղաքացիներին և կուսակցություններին տրամադրելու կամ հրապարակելու կարգը խախտելու, քվեարկության գաղտնիությունը խախտելու, այլ անձի փոխարեն քվեարկություն կատարելու, ընտրակաշառքի ու կեղծ ընտրական քվեաթերթիկներ կամ քվեարկության ծրարներ հանձնելու կամ իրացնելու 1-ական դեպք:

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 7 հետախուզվող, կամավոր ներկայացել է 4-ը:Գրանցվել է զենք-զինամթերքի հայտնաբերման 1, կամավոր ներկայացել է 1-ը:Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4, կողոպուտի 2, մարմնական վնասվածք հասցնելու, բնակարանային գողության, այլ հանցագործության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք:

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 49 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հայերեն

Չարլզ թագավորը նախազգուշացրել է, որ սխալ ձեռքերում հայտնվելու դեպքում ԱԲ-ն կարող է գոյութենական վտանգ ներկայացնել

Սեպտեմբերի 18-ի միջոցառումների անոնս

Գինու ազգային օրվա կապակցությամբ Մոլդովայի Մեծ ազգային ժողովի հրապարակում հսկայական խաղողի վազ կտեղադրվի․ Moldpres

Սուրեն Պապիկյանն ու ռազմարդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարները Պեկինում քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Իրանից հայտնել են, որ մոտ են Օմանի հետ Հորմուզի նեղուցում միջանցքի շուրջ համաձայնագրին

ՀՀ գլխավոր դատախազն ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում Հայաստանի փորձն է ներկայացրել Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-17/09/26

Ասիական ինդեքսներ - 17/09/26

Շվեդիայի վարչապետը հրաժարական է տվել

Եմենի կառավարական ուժերի և հութիների միջև մարտեր են ընթանում Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում