Երևանը հյուրընկալել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» միջազգային գիտաժողովը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22ՀՈԿՏԵՄԲԵՐԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության օժանդակությամբ հոկտեմբերի 22-ին կազմակերպել է «Քիմիայի սահմանները, Հայաստան» (ArmChemFront2018) քիմիային նվիրված միջազգային խոշոր գիտաժողովը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստան են հրավիրվել 22 բացառիկ, գիտական աշխարհում առաջատար ներկայացուցիչներ,այդ թվում՝ 2 Նոբելյանական մրցանակակիրներ և ԵՄ-ի Հորիզոն 2020 ծրագրի մասնակիցներ: Հրավիրված բանախոսներից զատ, աշխարհի տարբեր անկյուններից, ներառյալ Հայաստանից,ավելի քան հարյուր գիտնական ներկա են սիմպոզիումին՝ ունկնդրելու վերոնշյալ բանախոսների ելույթները և գործընկերներին ներկայացնելու սեփական աշխատանքները: Սիմպոզիումի հիմնական նպատակն է հայ գիտնականներին, հատկապես երիտասարդ սերնդին, հնարավորություն տալ ծանոթանալու ոլորտի լավագույն փորձին: Գիտաժողովի ամենակարևոր ուղերձն է՝ Հայաստանի Հանրապետությունում քիմիայի զարգացման անհրաժեշտությունը՝ համընթաց աշխարհի գիտական նվաճումներին:

Միջոցառումը մեկնարկեց Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանի օրգանական քիմիայի գծով պրոֆեսոր և «ArmChemFront2018»-ի գլխավոր կազմակերպիչ Սյուզաննա Հարությունյանի ողջույնի խոսքով: Նա ընդգծեց, որ կոնֆերանսի հիմնական նպատակներն ուղղված են հայ գիտնականների կարողությունների զարգացմանն ու հզորացմանը: «Միջազգային գիտաժողովները կարևոր դեր են խաղում գիտական հետազոտություններում,քանի որ գիտնականների համար դրանք ծառայում են որպես ուրույն հարթակ ներկայացնելու իրենց ձեռքբերումներն ու արդյունքներն, ինչպես նաև ընդլայնելու համագործակցության կապերը»,-ասաց նա:

Հայաստանում Եվրոպական միության դեսպան Պյոտր Սվիտալսկիի խոսքով՝ Հայաստանը պետք է ավելի շատ մասնակցի միջազգային հետազոտական և նորարական ծրագրերին: «Գիտությունը, հետազոտական և զարգացման նախագծերը, տեխնոլոգիաներն ու նորարարությունն առանցքային են մրցակցային միջավայրը բարելավելու, տնտեսական աճի և աշխատատեղեր ստեղծելու համար: Եվրոպական միությունը շարունակում է աջակցել Հայաստանին և պատրաստ է միավորելու մարդկանց, որպեսզի նրանք հաճույքով սովորեն միմյանցից ու նորարական պրակտիկաներ կիրառեն՝ ցույց տալու կրթության, զբաղվածության և համայնքի խնդիրներին լուծումներ գտնելու միջև կապը»,-նշեց Սվիտալսկին:

Բացման արարողությանը ներկա էր նաև Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ով իր ողջույնի խոսքում ասաց. «20-րդ դարի վերջին անկախության վերականգնման պատմական իրադարձությանն ուղեկցած տնտեսական դժվարությունները որոշակի բնական բարդություններ առաջացրեցին գիտաարդյունաբերական հզորությունների պահպանման և հետագա զարգացման համար: Այժմ Հայաստանում ձևավորված նոր իրողությունների պայմաններում մենք կարիք ունենք ժամանակի պահանջներին համապատասխանող նոր արդիական լուծումերի ՝ վերականգնելու և զարգացնելու քիմիայի ասպարեզի երբեմնի կարողությունները»:

Խոսքով հանդես եկան նաև ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և Ֆարմացիայի ինստիտուտի ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի ղեկավար,պրոֆեսոր Աշոտ Սաղյանը: Վերջիններս խոսեցին գիտության զարգացման կարևորության մասին: Դասախոսությունների շարքը սկսեց Նոբելյան մրցանակակիր,ականավոր գիտնական Ֆրեյզեր Ստոդարտը:

Գիտաժողովի ավարտին՝ հոկտեմբերի 25-ին, տեղի կունենա «Ամենատաղանդավորը» կրթաթոշակային ծրագրի մրցանակաբաշխությունը,որի ընթացքում գիտնականների միջազգային հանձնաժողովը հայ երիտասարդ քիմիկոսներից կընտրի ամենապայծառ միտք ունեցողին: Ընտրված երիտասարդն արտերկրի քիմիական հետազոտական լավագույն կենտրոններից մեկում կստանա եռամսյա գիտահետազոտական պրակտիկա անցնելու հնարավորություն:

Երևանն առաջին անգամ հյուրընկալել է Գրոնինգենի համալսարանի կողմից կազմակերպված «Քիմիայի սահմանները,Հայաստան» գիտաժողովը 2013 թվականին:

Քրիստինե Գալստյան

Հայերեն English

Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ

Կեցցե՜ ազատ, անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետությունը. Ալեն Սիմոնյան

Միջազգային բացառիկ ցուցադրություն Հայաստանի պատմության թանգարանում

ԱՄՆ-ն առաջիկա տարիներին ակնկալում է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ․ Մարկո Ռուբիոյի շնորհավորանքը ՀՀ անկախության 35-ամյակի առթիվ

ՆԳ նախարարությունը ներկայացրել է Հայաստանի թվային անձնագիրը

Երևանում ավտոբուսային երթուղիները սեպտեմբերի 21-ին աշխատում են փոփոխված ուղղություններով

Սա մեր ձեռքբերումների անվիճելի գագաթնակետն է. Ռուբեն Ռուբինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության տարեդարձի առթիվ

Քաղաքացիները շնորհավորում են Հայաստանի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի Հանրապետությունում «Հարատև պետություն» խորագրով նշվում է անկախության 35-ամյակը

Հրշեջ-փրկարարները մարել են Երևանի Արտաշիսյան փողոցում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը հարակից շենքեր