1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը վնասվածքի պատճառով չի շարունակի ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ֆրանսիայում ընթացող աշխարհի գավաթի փուլում Ստեփանյանը ձախ ոտքի մկանային համակարգը: Այդ իսկ պատճառով մարզիկը և նրա մարզիչ Արմեն Գյոզալյանը կվերադառնան հայրենիք՝ չմեկնելով Կանադա, որտեղ պետք է կայանար աշխարհի գավաթի հաջորդ փուլը: