«Արարատ-Արմենիա»-ն սկզբունքային խաղում հաղթեց «Փյունիկ»-ին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության 24-րդ տուրի շրջանակներում կայացավ «Արարատ-Արմենիա»-«Փյունիկ» հանդիպումը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած խաղում` «Փյունիկ»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: Նախ աչքի ընկավ Մալաքյանը, հետո էլ Վարեյկան: Մինչ ընդմիջումը` «Արարատ-Արմենիա»-ն կրճատեց հաշվի տարբերությունը: Աչքի ընկավ Շաղոյանը: Երկրորդ կեսում «Արարատ-Արմենիա»-ն ոչ միայն վերականգնեց հաշվի հավասարությունը, այլ նաև առաջ անցավ հաշվի մեջ: Գոլերը խփեցին Օկանսին ու Նուբիսին:
«Արարատ-Արմենիա»-«Փյունիկ»` 3:2:
Այս տուրից հետո «Փյունիկ»-ը մրցաշարային աղյուսակում 4-րդն է, իսկ «Արարատ-Արմենիա»-ն` 3-րդը: