Սպորտ

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում «Ինտեր»-ը սեփական հարկի տակ ընդունեց «Ուդինեզե»-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Միլանում կայացած խաղում «Ինտեր»-ը նախ հանդիպման 12-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը, իսկ 29-րդ րոպեին կրկնապատկեց այն: Հաջորդաբար աչքի ընկան Արնաուտովիչը և Ֆրատեզին: «Ուդինեզե»-ն կարողացավ միայն կրճատել հաշվի տարբերությունը: Թիմի հեղինակության գնդակը խփեց Սոլետը:

«Ինտեր»-«Ուդինեզե»` 2:1:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ինտեր»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: 

Այս հաղթանակից հետո էլ «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակում մնում է առաջին տեղում: Միլանյան թիմն ունի 67 միավոր: Երկրորդ տեղում 61 միավորով «Նապոլի»-ն է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում