Քաղաքականություն

ՀՀ ԱԽ քարտուղարը «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ի ընթացքում անդրադարձել է Հայաստանի էներգետիկ անվտանգության բազմազանեցման կարևորությանը

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԽ քարտուղարը «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ի ընթացքում անդրադարձել է Հայաստանի էներգետիկ անվտանգության բազմազանեցման կարևորությանը

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում ապրիլի 28-ին հարց ու պատասխանի ձևաչափով մասնակցել է «Համաշխարհային անվտանգություն ֆորում»-ին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հարց ու պատասխանի ընթացքում Արմեն Գրիգորյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին և խաղաղության համաձայնագրի ստորագրմանն ուղղված Հայաստանի կողմից իրականացվող քայլերին: 

Արմեն Գրիգորյանը խոսել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ որպես կարևոր տնտեսական նախաձեռնություն՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղություն հաստատելուն։

ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանը և դրա բազմազանեցման կարևորությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում