Սպորտ

Հայաստանի մարմնամարզության առաջնությունում ինձ համար հետաքրքիր էին հատկապես երիտասարդների ելույթները. Հակոբ Սերոբյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանի մարմնամարզության առաջնությունում ինձ համար հետաքրքիր էին հատկապես երիտասարդների ելույթները. Հակոբ Սերոբյան

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը գոհ է ներքին առաջնությունում երիտասարդ մարզիկների ելույթներից:

«Այս առաջնությունում ինձ համար հետաքրքիր էին հատկապես երիտասարդների ելույթները: Օլիմպիական խաղերից հետո նոր քառամյակում արդեն իսկ մրցաշարերն անցկացում են նոր կանոնադրությամբ: Երիտասարդներն արդարացրեցին իրենց»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Սերոբյանը: 

Վերջինիս խոսքով`երիտասարդներից Համլետ Մանուկյանը, թեպետ վատառողջ էր, բայց լավ է կատարել իր վարժությունը նժույգ-թափերի վրա:  

«Ուրախ եմ Մամիկոն Խաչատրյանի համար, որը դարձավ բազմամարտի չեմպիոն: Երիտասարդներից երեքը` Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը և Գագիկ Խաչիկյանը, պատրաստվում են Եվրոպայի առաջնությանը: Նրանց համար Եվրոպայի առաջնությունը կլինի հետախուզական` թիմային պայքարի առումով»,-ասաց նա:

Ըստ Սերոբյանի՝ հավաքականի համար առավել լուրջ նախապատրաստական փուլ կլինի աշխարհի այս տարվա առաջնությունը: Մասնագետի խոսքով` այժմ երիտասարդների շրջանում մրցակցությունը բարձր մակարդակի վրա է, և աշխարհի առաջնությանը կմասնակցեն այդ պահի լավագույնները: 

«Երիտասարդների հնարավորությունները մեծ չեն աշխարհի գավաթի փուլերում, քանի որ 6 փուլերից  երեքն արդեն կայացել են, մեկին մասնակցել ենք ամբողջական կազմով, մյուսին առհասարակ չենք մասնակցել, քանի որ Բաքվում էր, իսկ Անթալիայում կայացածին ևս երիտասարդները չմեկնեցին: Մենք աշխարհի գավաթի խաղարկությունում ակնկալիքներ ունենք Արթուր Դավթյանից և ինչ-որ տեղ նաև Վահագն Դավթյանից: Մեծ սպասելիքներ ունեմ նաև Արթուր Ավետիսյանից»,-ասաց նա: 

Հայաստանի մարմնամարզության հավաքականը մայիսին Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից առաջ ուսումնամարզական հավաք կանցկացնի Բեռլինում: Թիմը ԵԱ-ին կնախապատրաստվի Գերմանիայի ընտրանու հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում