Սպորտ

Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ

1 րոպեի ընթերցում

Էդուարդ Սպերցյանը դարձել է գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն իր ակումբի կազմում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության 22-րդ տուրի շրջանակներում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ հյուրընկալել էր «Ֆակել»-ին և առավելության հասավ գերխոշոր` 5:0 հաշվով:

«Կրասնոդար»-ի կազմում գոլի և արդյունավետ փոխանցման հեղինակ դարձավ Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն, ով նոր է ապաքինվել վնասվածքից:

Այս տուրից հետո էլ «Կրասնոդար»-ը գլխավորում է ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը և ունի 49 միավոր:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում