Սպորտ

ՖԻԴԵ-ի ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ի ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է ապրիլ ամսվա դասակարգման աղյուսակը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 5 ներկայացուցիչ: Շանթ Սարգսյանը 57-րդ տեղում է, Գաբրիել Սարգսյանը` 87-րդ, Հրանտ Մելքումյանը` 96-րդ, Հայկ Մարտիրոսյանը` 99-րդ, Ռոբերտ Հովհաննիսյանը` 101-րդ:

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 14-րդն է:

Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 47-րդ տեղում է, իսկ Լիլիթ Մկրտչյանը` 55-րդ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում