Սպորտ

Անդրե Սփայթ-Մկրտչյանը բասկետբոլի Ուրուգվայի առաջնության հերթական խաղում դարձել է ամենաարդյունավետ բասկետբոլիստը

1 րոպեի ընթերցում

Աշխարհի առաջնության ընտրական փուլ. Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի  Ալբանիայի դեմ երևանյան հանդիպումը 
File name: HM2_8334.JPG
Աշխարհի առաջնության ընտրական փուլ. Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի Ալբանիայի դեմ երևանյան հանդիպումը File name: HM2_8334.JPG

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Անդրե Սփայթ-Մկրտչյանը շարունակում է ելույթները ուրուգվայական «Բիգուա» ակումբում:

«Արմենպրես»-ի հղաորդմամբ` Ուրուգվայի առաջնության փլեյ-ին շրջանակներում «Բիգուա»-ն 103:77 հաշվով հաղթել է «Ֆերո Կառիլի»-ին:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սփայթ- Մկրտչյանը, որը վաստակել է 33 միավոր, կատարել է 4 ռեբաունդ, 3 արդյունավետ փոխանցում։

Փլեյ-ինի շարքը տևում է մինչև երկու հաղթանակ: Հաջորդ հանդիպումը թիմերի միջև տեղի կունենա մարտի 30-ին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում