Տնտեսություն

Հայաստանում հաշվառված խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը նվազել է

1 րոպեի ընթերցում

Հայաստանում հաշվառված խոշոր ու մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը նվազել է

Հանրապետությունում տարեսկզբի՝ 2025թ հունվարի 1–ի դրությամբ հաշվառվել է 475 հազար 835 խոշոր եղջերավոր կենդանի, որը նախորդ տարվա նույն ժամանակի դրությամբ նվազել է 3.2 տոկոսով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշները:

Հունվարի 1–ի դրությամբ հաշվառված կովերի գլխաքանակը կազմել է 201 հազար 281, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 4.7 տոկոսով:  

2.5 տոկոսով նվազել է նաև խոզերի  գլխաքանակը՝ կազմելով 182 հազար 315: Նվազել է նաև մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը: Հունվարի 1–ի դրությամբ ոչխարների գլխաքանակը կազմել է 668 հազար 368՝ նվազելով 3.2 տոկոսով: Հաշվառված այծերի գլխաքանակը հունվարի 1–ի դրությամբ կազմել է 17 հազար 382՝ նվազելով 10.8 տոկոսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում