Հայաստան

Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Շվեդիա

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Շվեդիա

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի և Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջև ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակներում ԱԺ պատգամավորները կգործուղվեն Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն):

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի կարգադրությունից:

Շվեդիա կմեկնեն Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, Ազգային ժողովի Հայաստան-Շվեդիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը, նույն խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը և «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը: 

Պատգամավորները Շվեդիա կգործուղվեն ապրիլի 27-30-ը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում