Հայաստան

Ազգային ժողովն արտահերթ նիստեր կգումարի

1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովն արտահերթ նիստեր կգումարի

ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ՝ ապրիլի 15-ին գումարված հերթական նիստերի ավարտից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի որոշումից: 

Արտահերթ նիստի օրակարգում է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Կառավարությունը ապրիլի 17–ի նիստում չզեկուցվող հարցերի շարքում ընդունեց որոշում, որով ԱԺ–ին առաջարկում է ԱԺ այդ արտահերթ նիստից անմիջապես հետո  ևս մեկ արտահերթ նիստ գումարել:

Կառավարության առաջարկած այս արտահերթ նիստի օրակարգում պետք է լինի «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: 

 Արտահերթ նիստի նախա­­­ձեռ­նողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրա­պետության շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում