Հայաստան

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

1 րոպեի ընթերցում

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարությունից:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`  Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանը 2025 թվականի ապրիլի 17-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի ստորագրած հայտարարության մեջ:

ԵԽԽՎ–ն Վահե Գրիգորյանին ընտրել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) դատավոր:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում