Տնտեսություն

Քննարկվել են Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև համագործակցության հեռանկարները

1 րոպեի ընթերցում

Քննարկվել են Հայաստանի և Արժույթի միջազգային հիմնադրամի միջև համագործակցության հեռանկարները

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանն ապրիլի 1-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորած պատվիրակությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպմանը կողմերն անդրադարձել են ԱՄՀ ընթացիկ ծրագրով նախատեսված միջոցառումների կատարմանը,  գործընկերային հարաբերություններն ամրապնդելու պատրաստակամություն հայտնել:

Քննարկվել են ԱՄՀ-ի հետ համագործակցության հեռանկարներին, հարկային ոլորտում բարեփոխումների հնարավորություններին, բյուջետային ծախսերի արդյունավետ իրականացմանը, պետություն-մասնավոր գործընկերությանը, պետական աջակցության ծրագրերի բարելավմանը, հարկաբյուջետային քաղաքականության ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին, ինչպես նաեւ ֆինանսական բնագավառի բարեփոխումներին ու ռիսկերին առնչվող մի շարք այլ հարցեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում