«Արժանապատիվ ապագա» կուսակցությունը կոչ է անում մերժել «Արժանապատիվ Հայաստան» և «Արժանապատիվ ուղի» կուսակցությունների անունների գրանցումը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը հայտարարություն է տարածել Հայաստանի ներքաղաքական զարգացումների և նոր քաղաքական ուժերի՝ «Արժանապատիվ Հայաստան» և «Արժանապատիվ ուղի» կուսակցությունների անունների գրանցման վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտարարությունում ասված է.

«Հավատարիմ մնալով իր քաղաքական գծին, սկզբունքներին, երկրի ապագայի նկատմամբ իր պատկերացումներին և պատասխանատվությանը, հայտարարում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած համաժողովրդական շարժման արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը և դրանով պայմանավորված հնարավորություններն անհրաժեշտ է օգտագործել ազգային և քաղաքական միասնության օգտին, քանի որ այս պահին դրա համար առկա է գլխավոր գործոնը՝ ժողովրդի գերակշիռ մեծամասնության աջակցությունը:

Ինչպես և նախկինում, շարունակում ենք պնդել, որ երկրի կառավարման կարևորագույն օղակները պետք է ղեկավարվեն արհեստավարժ մասնագետների կողմից: Քաղաքական լոյալությունն կամ կառավարող կուսակցական ուժին պատկանելությունը բավարար փաստարկներ չեն պետական պաշտոն զբաղեցնելու համար. որոշիչը պետք է լինի արհեստավարժության գործոնը:

«Արժանապատիվ Ապագա» կուսակցությունն իր գոյության ավելի քան 20 տարիների ընթացքում մասնակցել է 1999 և 2003թթ․ խորհրդարանական ընտրություններին և փաստելով դրանց արդյունքների անարժանահավատությունը, իշխանությունների կողմից քաղաքական համակարգի՝ դեպի ամայացում տանող գործողությունները՝ հետագայում հրաժարվել է քաղաքական գործընթացներում ակտիվ մասնակցությունից։

Ս․թ․ սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների՝ հիմնականում անթերի անցկացումը քաղաքական ուժերի համար դրական ազդակ էին՝ երկրի կառավարումը ստանձնած քաղաքական թիմի կամքի և ունակությունների առումով: Հանրությունը գրեթե առաջին անգամ մեր նորագույն պատմության մեջ ականատեսը եղավ արդար ընտրությունները փաստող գլխավոր ապացույցի՝ երբ պարտվողը ընդունում է քվեարկության արձանագրված արդյունքները, շնորհավորում և հաջողություն է մաղթում հաղթողին:

Քաղաքական իրավիճակի փոփոխությամբ պայմանավորված՝ վերջին ամիսներին ՀՀ քաղաքացիների կողմից նկատվում են նոր կուսակցություններ հիմնադրելու բազմաթիվ նախաձեռնություններ, ինչն, անշուշտ, ողջունելի է և անհրաժեշտ՝ երկրում քաղաքական նոր համայնապատկեր ձևավորելու իմաստով:

Այդ դրական միտումն արձանագրելուց զատ՝ օրերս Հայաստանի Հանրապետության ինտերնետային ծանուցումների պաշտոնական կայքից (azdarar.am) տեղեկացել ենք, որ հոկտեմբերի 20-ին Երևանում և նոյեմբերի 1-ին Գյումրիում տեղի են ունենալու համապատասխանաբար «Արժանապատիվ Հայաստան» և «Արժանապատիվ ուղի» կուսակցությունների հիմնադիր ժողովները։

Ակնհայտ է, որ վերոնշյալ կուսակցությունների անվանումները հակասում են «Կուսակցությունների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասին, որի համաձայն կուսակցության անվանումը կամ հապավումը չպետք է նույնական կամ շփոթելու աստիճան նման լինի գրանցված կուսակցությունների անվանումներին:

Ելնելով օրենսդրության վերոնշյալ դրույթներից՝ առաջարկում ենք ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին մերժել վերը նշված կուսակցությունների՝ այդ անվանումներով գրանցումը, և առաջարկել համապատասխան նախաձեռնող խմբերին ներկայացնել անվանումների նոր տարբերակներ: Հակառակ պարագայում` «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը ստիպված կլինի պաշտպանել իր իրավունքները դատական ատյաններում՝ կասեցնելով վերոհիշյալ կուսակցությունների գործունեությունը նախընտրական շրջանում»:

Հայերեն

Փրկված և բնություն վերադարձված կարմիրգրքյան 2 գորշ արջերի տեղաշարժը կհսկվի արբանյակային տեղորոշման վզկապերով. ԲԸՏՄ

BepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջ

ՀՀ ԱԽ քարտուղարն ու Լիտվայի ԱԳ նախարարն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացին

Տաջիկստանը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին Միջազգային քրեական դատարանից դուրս գալու մասին

Դատախազությունը Իջևանի տուրիստական բազան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Չեռնոգորիայի պաշտպանության նախարարն անվանական եղևնի է տնկել ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Կոնգոյում էբոլայով հիվանդության դեպքերը գերազանցել են 11700-ը

Հայաստանը հավաստիացրել է, որ Իրանի սահմանին մոտ ռազմական կամ անվտանգության ուժեր չեն տեղակայվի. Էսմայիլ Բաղային՝ ԹՐԻՓՓ-ի մասին

Հույս ունեմ, որ շատ մոտ ապագայում այս ծրագիրն արդեն իրականություն կդառնա․ Սյունիքի մարզպետը՝ ԹՐԻՓՓ-ի մեկնարկի մասին

Արամ Ասատրյանի մասին ֆիլմի նկարահանումները մոտենում են ավարտին․ այն կինոթատրոններում կլինի փետրվարի 4-ից