Բրոնզեդարյան նոր ցուցանմուշներ, կերպարվեստի գործեր. բացվելու է «Երևան. Բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք» խորագրով ցուցահանդես

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի 2800 ամյակի միջոցառումների շրջանակում Երևանի պատմության թանգարանում հոկտեմբերի 23-ին մեկնարկելու է եռօրյա գիտաժողով: Այն անցկացվում է Հայաստանի գիտությունների ակադեմիայի, ԵՊՀ-ի հետ համատեղ: Նախատեսված է, որ բացմանը ելույթ է ունենալու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, ԳԱԱ հասարակական գիտությունների բաժանմունքի ղեկավար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: Զեկույցների առանցքում Երևանի տնտեսությունն է, գիտությունը, մշակույթը, պատմությունը: Գիտաժողովին ներկայացված է լինելու 30 զեկույց:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երևանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանը, այդ օրերին թանգարանում բացվելու է երկու մասից բաղկացած բավական հետաքրքիր ցուցահանդես: Այն կրում է «Երևան. Բրոնզի դարից վարդագույն տուֆի մայրաքաղաք» խորագիրը:

«Ներկայացվելու են թանգարանի բրոնզի դարի հավաքածուները, որոնք հայտնաբերվել են Երևանի և Հայաստանի այլ տարածքներից: Հավաքածուների ներկայացման խորհուրդն այն է, որ բրոնզի դարն ամբողջ Հայաստանում քաղաքակրթության մի ժամանակաշրջան է եղել, որտեղ Երևանն ունեցել է իր կարևոր դերակատարությունը: Ի դեպ, բոլոր ցուցանմուշները վերջին տարիներին պեղումներից հայտնաբերված են, որոնք առաջին անգամ են ներկայացվելու հանրությանը»,-ասաց Արմինե Սարգսյանը:

Ցուցահանդեսի երկրորդ թեման վարդագույն տուֆի մայրաքաղաքն է: Թանգարանի կերպարվեստի հավաքածուի գործերով կներկայացվի, թե ինչպես է կառուցվել վարդագույն տուֆի Երևանը: Արմինե Սարգսյանը տեղեկացրեց, որ կերպարվեստի գործերը նույնպես առաջին անգամն են ներկայացվում հանրությանը: Ցուցահանդեսը գործելու է մինչև տարեվերջ:

Արմինե Սարգսյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 21-ին Երևանի պատմության թանգարանը բաց կլինի ժամը 11:00-ից մինչև 19:00-ն: Այդ օրը թանգարանի մուտքն անվճար է:

Երևանի պատմության թանգարանում պահվում է շուրջ 97 հազար ցուցանմուշ:

Հայերեն English Русский

Գազայում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի

Մոսկվան կարծում է, որ էներգետիկ հրադադարի վերաբերյալ ԱՄՆ-ի հայտարարությունները պետք է ամրապնդվեն գործողություններով

Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը նշել է գործունեության 40-ամյակը

ՀՀ ԱԺ նախագահն ու Վրաստանի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր

ԵՄ-ն կառաջարկի արտակարգ պաշտպանության մեխանիզմ միգրանտների զանգվածային հոսքի դեմ. ֆոն դեր Լայեն

Ալեն Սիմոնյանը Գանձասարում Հիքմեթ Հաջիևի հայտարարություններից հետո հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

ՀՊՏՀ-ի կազմակերպած այս տարվա աշխատանքի տոնավաճառին մասնակցել է ավելի քան 70 գործատու

Վահագն Խաչատուրյանն ու Անդրեա Բարբարա Բումանն անդրադարձել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև դինամիկ զարգացող համագործակցության օրակարգին

Հայաստանում բժիշկների գործունեության համար լիցենզավորումը և քննությունը դառնում է պարտադիր՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի համադրելի չափանիշներով

Բելառուսը և ԱՄՆ-ն բանակցություններում մեծ առաջընթացի են հասել. Թրամփի բանագնաց