ԶԼՄ-ները հայտնել են լեգենդար Winamp փլեերի վերադառնալու մասին
1 րոպեի ընթերցում
![ԶԼՄ-ները հայտնել են լեգենդար Winamp փլեերի վերադառնալու մասին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/10/951034.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար Winamp մեդիանվագարկիչը պլանավորում Է վերադառնալ շուկա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է TechCrunch ինտերնետ-հրատարակությունը: Փլեերի վերջին նորացումն ամերիկյան AOL-ը թողարկել Էր 2013 թվականի դեկտեմբերին, ինչից հետո ընկերությունը փակվել Էր:
ԶԼՄ-ների տվյալների համաձայն, Radionomy Group բելգիական կորպորացիան՝ Winamp նախագծի նոր սեփականատերը, պատրաստվում Է փլեերի բազայի վրա ստեղծել ագրեգատոր՝ հանձնարարականների ու երաժշտական գրադարանի համակարգով, որը հասանելի Է բաժանորդագրմամբ:
Radionomy Group-ի ղեկավար Ալեքսանդր Սաբունջյանը հայտնել Է, որ փլեերի նոր տարբերակը կհայտնվի հաջորդ տարի եւ «վինամպովյան» ժառանգությունը կզուգակցի ունկնդրումից նոր տպավորության հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: