Apple-ը գնել Է ընկերություն, որը վերլուծում Է օգտատերերի երաժշտական նախապատվությունները. Reuters
1 րոպեի ընթերցում
![Apple-ը գնել Է ընկերություն, որը վերլուծում Է օգտատերերի երաժշտական նախապատվությունները. Reuters](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/10/950897.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple ընկերությունը ձեռք Է բերել Asaii ստարտապը, որն զբաղվում Է օգտատերերի երաժշտական նախապատվությունների վերլուծությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 15-ին հայտնել Է Reuters գործակալությունը:
«Դա Apple-ին թույլ կտա իր օգտատերերին ավելի որակյալ հանձնարարականներ տալ այս կամ այն երաժշտական կոմպոզիցիայի վերաբերյալ»,-նշում Է գործակալությունը: Գնման արժեքը կազմել Է մոտավորապես 100 մլն դոլար: Asaii-ը մշակել եւ հաջողությամբ օգտագործում Է արհեստական ինտելեկտի կիրառման եւ մեքենայական ուսուցման տեխնոլոգիան:
Ընկերության ալգորիթմը վերլուծում Է ժողովրդականություն վայելող սոցցանցերից, ինչպես նաեւ Apple Music, Spotify, YouTube եւ SoundCloud ծառայություններից ստացված տվյալները, օգնում Է առանձնացնել առավել մեծ ժողովրդականություն վայելող կոմպոզիցիաները, բայց դրա հետ մեկտեղ նաեւ գտնել պակաս հայտնի տաղանդավոր կատարողների: Asaii-ում վստահեցնում են, որ իրենց ալգորիթմը կարող Է կոմպոցիզիան գտնել համաշխարհային սթրիմինգային ծառայությունների թոփերում դրա հայտնվելուց երկու ամիս առաջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: