Նոր վտանգավոր վիրուս Է հայտնաբերվել Android-ի համար
1 րոպեի ընթերցում
![Նոր վտանգավոր վիրուս Է հայտնաբերվել Android-ի համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2018/10/950849.jpg)
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Cisco ընկերության կիբեռանվտանգության բնագավառի փորձագետները նոր գող-վիրուս են հայտնաբերել Android-ի համար: Այդ մասին նրանք հայտնել են կազմակերպության բլոգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վտանգավոր ծրագիրը մասնագետներն անվանել են GPlayed: Դրա ձեւավորման մեջ հանցագործները պատճենել են Google-ի Play պաշտոնական հավելվածը: Բեռնումից հետո գաջեթի Էկրանին հայտնվել Է նշան՝ Google Play Marketplace ստորագրությամբ: Ադմինիստրատորի իրավունքներով օժտված ծրագիրը կիբեռհանցագործներին թույլ Է տվել հեռավորությունից կառավարել սարքը:
Նրանք կարողացել են ինքնուրույն արգելափակել գաջեթը կամ այն օգտագործել զանգելու կամ հաղորդումների առաքման համար: Բացի սարքի հիշողության մեջ պահվող տեղեկատվությունից, հավելվածը կարող Է գողանալ վճարային տվյալները: Ըստ մասնագետների հաղորդումների՝ այժմ չարագործներն ակտիվորեն թեստավորում են իրենց նոր մշակումը, եւ ապագայում այն կարող Է լուրջ սպառնալիք դառնալ Android-սարքերի համար: