Հասարակական

Դավիթ Սանասարյանը խոստանում է օգնել Հայկ Մարությանին Երևանի խնդիրները լուծելու հարցում

1 րոպեի ընթերցում

Դավիթ Սանասարյանը խոստանում է օգնել Հայկ Մարությանին Երևանի խնդիրները լուծելու հարցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խոստանում է Երևանի խնդիրները լուծելու հարցում օգնել Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանին:«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս մասին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը լրագրողներին ասաց Երևանի քաղաքապետարանում՝ Երեւանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ին գումարած հանդիսավոր նիստից առաջ, որի ընթացքում տեղի ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանի երդմնակալության արարողությունը:

«Քաղաքացին արդեն իր հույսը կապել է Հայկ Մարությանի ու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի հետ և տվել է մեծամասնության քվեն: Ես այն քաղաքացիներից եմ, ով ոչ միայն պաշտոնով, այլև որպես քաղաքացի, նաև ավագանու նախկին անդամ, փորձելու եմ օգնել, որպեսզի նոր քաղաքապետը հաջողի: Հաջողելը դա քաղաքի խնդիրները լուծելն է: Նախ և առաջ աղբահանության խնդիրը, գուցե՝ տրանսպորտի, շենքերի: Խնդիրները բազմաթիվ են: Դրանք լուծումներ, սրտացավություն ու հոգատարություն են պահանջում: Վստահ եմ, որ այս թիմը հաջողելու է Հայկ Մարությանի գլխավորությամբ»,- ասաց Սանասարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում