Հասարակական

Արայիկ Հարությունյանը հորդորում է դպրոցների տնօրեններին շուտ եկող աշակերտներին թույլ տալ մտնել շենք

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հորդորում է դպրոցների տնօրեններին շուտ եկող  աշակերտներին թույլ տալ մտնել շենք

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հորդորում է դպրոցների տնօրեններին հաստատություն նախատեսված ժամից շուտ եկող աշակերտներին թույլ տալ մտնել շենք: Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ը, «Ֆեյսբուք»-ի իր էջում Արայիկ Հարությունյանը, մասնավորապես, գրել է.

«Դպրոցների հարգելի տնօրեններ, արդեն որերորդ բողոքն եմ ստանում տարբեր դպրոցների աշակերտներից առ այն, որ երբ նրանք առավոտյան շուտ են գալիս դպրոց, ապա ստիպված փողոցում սպասում են մինչև 08:20-08:25, որից հետո նոր թույլ են տալիս մտնել դպրոցի շենք: Մի՛ արեք այդպիսի բան, պարզապես մի՛ արեք...

Հ.Գ. Եթե խնդիրը պատասխանատուների՝ շենքում լինելն է, ապա ապահովե՛ք նրանց ներկայությունը դպրոցում 08:30-ից շատ ավելի վաղ՝ բնականաբար նրանց հնարավորություն տալով սահմանվածից ավելի շուտ ավարտել աշխատանքը: Շնորհակալություն համագործակցության համար»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում