Հայաստանը պետք է շատ լուրջ զարգացում ապրի. Նիկոլ Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովը բարձր մակարդակով կանցկացվի եւ կնպաստի հայերենի ու ֆրանսերենի տարածմանը, ֆրանկոֆոն երկրների հետ երկկողմ եւ բազամակողմ ձեւաչափով Հայաստանի համագործակցությանը եւ միջազգային հեղինակության բարձրացմանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Փաշինյանը:

Մեկնաբանելով այսօր Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի ժամանակ արված իր հայտարարությունը, թե հեղափոխությունն արժեք չի ունենա, եթե չհասնենք նաեւ տնտեսական հեղափոխության, վարչապետ Փաշինյանն ասել է, որ կառավարության գլխավոր խնդիրն է լինելու ստեղծել հնարավորություններ եւ այդ հնարավորությունները դարձնել իրական, որ մարդիկ տնտեսական առումով կարողանան ստեղծագործել:

«Ես համոզված եմ, որ այդ հնարավորությունները կան եւ կստեղծվեն եւ կուժեղանան: Հայաստանը պետք է շատ լուրջ զարգացում ապրի եւ որեւէ կասկած չկա, որ այդպես էլ կա, ամեն ինչ վկայում է դրա մասին»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման խնդրին եւ այդ հարցը Ֆրանկոֆոն երկրների ղեկավարների ու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ քննարկելու անհրաժեշտության մասին հարցին, վարչապետն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց, որ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն դեկտեմբեր ամսին:

Հայերեն

Հայաստան է ժամանել Իսպանիայի թագուհին

ԱԺ-ում քննարկվում է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ Հայաստան-ԱՄՆ շրջանակային համաձայնագրի վավերացման նախագիծը

Բոլսոնարուն ընդունել է պարտությունը Բրազիլի նախագահական ընտրություններում

COP17-ում ներկայացվեց Ucom-ի աջակցությամբ հրատարակված «Հովազաձորի գաղտնի ճանապարհը» գիրքը

Կանանց առաջնորդությանն աջակցելը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. Ջեմմա Հարփեր

Վաչե Քալաշյանն անդրադարձել է հանրային ծառայողների անկախությանն ու քաղաքական հավաքներին մասնակցությանը

ԱԺ նախագահն անդրադարձել է ՔՊ ցուցակներում ՀՀԿ նախկին անդամների ընդգրկման հարցին

Մարզիչներն ամեն ինչ արեցին, որ կարողանանք այս մեդալները նվաճել. Արթուր Դավթյան

ԱԺ նախագահն ընդդիմադիր ուժերին կոչ է արել մասնակցել ՏԻՄ ընտրություններին

Բոլորս էլ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա. Միրզոյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին