Հասարակական

Հայկ Մարությանն նախկինի նման հեծանիվով և երթուղայինով է շրջելու Երևանում

1 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանն նախկինի նման հեծանիվով և երթուղայինով է շրջելու Երևանում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը չի փոխելու իր կենսակերպը: Նա հեծանիվով, երթուղայիններով, ոտքով շրջելու է մայրաքաղաքում, ինչպես և նախկինում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Երևանի քաղաքապետարանում նորընտիր ավագանու նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Մարությանն ասաց, որ աշխատավայրում չի նստելու, վազվզելու է քաղաքում` հետևելու կատարվող աշխատանքներին:

«Մարդիկ քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ ինձ ոչ թե շնորհավորում, այլ ցավակցում են: Ես գիտեմ, որ մեզ շատ ծանր աշխատանք է սպասվում: Կլինեն կոնֆլիկտներ, բանակցություններ»,-ասաց նա:

Հայկ Մարությանը հավաստիացրեց, որ իր համար ավագանու 65 անդամները մեկ թիմ են, ովքեր մի նպատակ ունեն` բարեկարգել մեր Երևանը: «Նրանց կողմից յուրաքանչյուր լավ առաջարկ ընդունվելու և ի կատար է ածվելու»,-հավելեց նորընտիր քաղաքապետը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում