Հասարակական

Հայկ Մարությանը առաջինը կլուծի Երևանի աղբահանության և տրանսպորտի խնդիրները

2 րոպեի ընթերցում

Հայկ Մարությանը առաջինը կլուծի Երևանի աղբահանության և տրանսպորտի խնդիրները

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լիազորությունները ստանձնելուց հետո առաջինը լուծում է տալու քաղաքային տնտեսությանն ուղղված խնդիրներին, մասնավորապես՝ աղբահանությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նորընտիր ավագանու առաջին նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մարությանն ասաց, որ անհրաժեշտ է բանակցել մայրաքաղաքի աղբահանությունն իրականացնող «Սանիթեք» ընկերության հետ և պահանջել իրենցից գործողությունների պատշաճ կատարում: «Ես համարում եմ, որ առնվազն երկու օպերատոր է անհրաժեշտ աղբահանություն իրականացնելու համար, բայց կա գործող պայմանագիր»,-ասաց նա:

Քաղաքային տրանսպորտին անդրադառնալով՝ Երևանի նորընտիր քաղաքապետն ասաց, որ պետք է հարգվեն բոլոր այն պայմանագրերը, որոնք արդեն կնքվել են: «Քանի որ Երևանի տրանսպորտի հետ կապված բրիտանական ընկերությունը ծրագիր է մշակել, գումարներ են ուղղվել Երևանի բյուջեից, մենք պետք է օգտագործենք այս ծրագիրը` վերանայելով այն` կոռուպցիոն ռիսկերից խուսափելու համար»,-ասաց նա;

Հայկ Մարությանը վստահեցրեց, որ եթե մինչ այս կնքված պայմանագրերի պայմանները խախտվեն և դրանից տուժեն Երևանի բնակիչները, ապա դրանք կվերանայվեն ի շահ երևանցիների:

Երևանի քաղաքապետը պատրաստ է աշխատել բոլոր այն կադրերի հետ, ովքեր կկարողանան և պատրաստ են աշխատելու նոր Հայաստանում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում