Հայաստանը միանում է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը ընդունվել է 2016թ. հոկտեմբերի 15-ին:

Ըստ հիմնավորման, «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է։

«Փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2019թ. հունվարի 1-ից, IV հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն, բացառությամբ փոփոխության 1-ին հոդվածում ամրագրված Արձանագրության 4-րդ հոդվածի փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտնելու 2033 թվականի հունվարի 1-ից, պայմանով, որ առնվազն յոթանասուն Արձանագրության վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ են հանձնվել պետությունների կամ տնտեսական ինտեգրման տարածաշրջանային կազմակերպությունների կողմից, որոնք Արձանագրության կողմեր են: Փոփոխության ուժի մեջ մտնելուց հետո, ինչպես նախատեսված է IV հոդվածի 1-ին և 2-րդ կետերում, այն ուժի մեջ է մտնում Արձանագրության ցանկացած այլ Կողմի համար, վավերացման, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու պահից հետո իննսուներորդ օրը 2018թ. հուլիսի 26-ի դրությամբ Փոփոխությանը անդամ է 40 պետություն»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Հայերեն

Հայ դպրոցականները 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ են նվաճել ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայից

Հայաստանի Մ16 հավաքականի երկու բասկետբոլիստ՝ Եվրոպայի C դիվիզիոնի խորհրդանշական հնգյակում

ՀՀ առողջապահության նախարարությունը ծնողներին հորդորում է պատուհանները կողպված պահել՝ դժբախտ պատահարներից խուսափելու նպատակով

Վրաստանը կշարունակի համագործակցությունը ԵԱՀԿ ԽՎ-ի հետ՝ չնայած ընդունված բանաձևին. Կոբախիձե

Կիևի հարվածներից Մոսկվայի մարզում կա 3 զոհ. Ուկրաինան էլ հայտնել է ռուսական հարվածներից զոհերի և վիրավորների մասին

Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել

Երևանում մեկ տարեկան երեխան մահացել է երրորդ հարկի պատշգամբից ընկնելու հետևանքով

ԵՄ-ն հաստատել է Հայաստանում հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելության տեղակայման որոշումը

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է

«Միլան»-ի նախկին հարձակվողը պայմանագիր է կնքել «Նոա»-ի հետ