Պաշտոնական

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանըհոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին` ծննդյան օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական նշանակալի ներդրումը Հայաստանի եւ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործում, որոնք հիմնված են մեր երկրների ժողովուրդների բազմադարյա ամուր եղբայրական կապերի եւ փոխադարձ աջակցության վրա:

Ականատեսը լինելով միջպետական փոխգործակցության բոլոր ոլորտներում՝ ինչպես երկկողմ ձևաչափում, այնպես էլ ինտեգրացիոն եւ միջազգային միավորումների շրջանակում մեր երկրների միջեւ հարաբերությունների հետագա խորացմանը, համոզված եմ, որ մեր համատեղ ջանքերը կշարունակեն ամրապնդել դաշնակցային փոխգործակցությունը՝ ի շահ Հայաստանի եւ Ռուսաստանի:

Սրտանց մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, բարօրություն եւ նորանոր հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի շահ եղբայրական Ռուսաստանի»:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում