Google-ը սահմանափակ հնարավորություններով մարդկանց օգնության հավելված գործարկեց

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Google ընկերությունը գործարկել Է Voice Access հավելվածը, որը հնարավորություն Է ընձեռում Android պլատֆորմով շարժական սարքերը կառավարել ձայնի միջոցով: Հավելվածը կոչված Է դյուրացնելու շարժական հեռախոսի օգտագործումը սահմանափակ հնարավորություններով մարդկանց համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է ընկերության պաշտոնական բլոգում:

Voice Access-ն օգտատերերին թույլ կտա ձայնային հրամանների միջոցով եւ առանց ձեռքերի օգտագործման ստեղծել եւ խմբագրել տեքստեր, մի հավելվածից անցնել մյուսը, հավելվածների ներսում սեղմել «կոճակները» եւ սքրոլել: Հավելվածը մատչելի Է Google Play խանութում՝ անգլերենով, մշակողները պլանավորում են ապագայում ավելացնել այլ լեզվական տարբերակներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский