Ինովացիա

Facebook-ը հետաքննության օբյեկտ Է դարձել տվյալների խոշոր արտահոսքից հետո

1 րոպեի ընթերցում

Facebook-ը հետաքննության օբյեկտ Է դարձել տվյալների խոշոր արտահոսքից հետո

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդիայի տվյալների պաշտպանության հանձնաժողովը՝ Եվրամիության գլխավոր կարգավորիչը, Facebook սոցիալական ցանցից տվյալների արտահոսքի հետաքննություն Է սկսել, որի հետեւանքով չարագործները կարողացել են մուտք գործել 50 մլն օգտահաշիվներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հանձնաժողովի հայտարարության մեջ:

«Հետաքննության ընթացքում ստուգվելու Է, թե Facebook-ը կատարել Է արդյոք համապատասխան տեխնիկական ու կազմակերպչական միջոցներ ձեռնարկելու իր պարտավորությունը, որոնք ապահովում են անձնական տվյալների անվտանգության ապահովումը»,-նշվում Է փաստաթղթում:

Ինչպես ճշտում Է Guardian թերթը, եթե պարզվի, որ Facebook-ը խախտել Է կանոնները, նրան տուգանք Է սպառնում մինչեւ 1,63 մլրդ դոլարի չափով:

Խոցելիությունը, որը հաքերներին թույլ Է տվել տիրանալ ուրիշների օգտահաշվիներին, ընկերության ինժեներների կողմից հայտնաբերվել Էր սեպտեմբերի 24-ին: Այդ արտահոսքը հավանաբար ամենաընդգրկունն Է դարձել սոցիալական ցանցի պատմության մեջ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում