Տարածաշրջանային

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է Ւրանի հետ 1955թ. կնքված բարեկամության պայմանագրից դուրս գալու մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարը  հայտարարել է Ւրանի հետ 1955թ. կնքված բարեկամության պայմանագրից դուրս գալու մասին

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն դուրս է գալիս 1955թ. Իրանի հետ կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters գործակալությունը, ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ Իրանն օգտագործում է Միջազգային քրեական դատարանը քաղաքական և քարոզչական նպատակներով:

«Ես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ն խզում է Իրանի հետ բարեկամության մասին 1955 թվականի պայմանագիրը: Դա որոշում է, որը,ճիշտն ասած, անհրաժեշտ էր ընդունել դեռ 39 տարի առաջ»,- ասել է նա:

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ այդ որոշումը կապված է այս տարվա հուլիսին Միջազգային քրեական դատարան Իրանի ներկայացրած դիմումի հետ, որով Թեհրանը մեղադրել է ԱՄՆ-ին տվյալ պայմանագիրը խախտելու համար: Պետքարտուղարը նաև կտրուկ քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, որի համաձայն Վաշինգտոնը պետք է չեղարկի Թեհրանի դեմ պատժամիջոցների մի մասը:

«Իրանը փորձում է միջամտել Միացյալ Նահանգների ազգային անվտանգության պաշտպանության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու սուվերեն իրավունքի իրացմանը: Իրանն օգտագործում է միջազգային քրեական դատարանը քաղաքական և քարոզչական նպատակներով»,- հայտարարել է Պոմպեոն:

ՄԱԿ-ի միջազգային դատարանը պահանջել է ԱՄՆ-ից դադարեցնել Իրանի դեմ սահմանած մի շարք պատժամիջոցների գործողությունը: ԱՄՆ-ն պետք է չեղարկի Իրանի դեմ այն պատժամիջոցները, որոնք վերաբերում են մարդասիրական հարցերին և քաղաքացիական ավիացիային: Բացի այդ, դատարանը կողմերին կոչ է արել զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակասությունների խորացմանը: Բոլոր որոշումները դատավորների կողմից ընդունվել են միաձայն: Իրանն ամերիկյան պատժամիջոցների հարցով ՄԱԿ-ի դատարան էր դիմել հուլիսի 16-ին: Իրանի իշխանությունները պնդում են, որ մայիսին Դոնալդ Թրամփի վարչակազմի սահմանած պատժամիջոցները խախտում են 1955 թվականի պայմանագրի պայմանները:

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Իրան

Ռուսաստանը կարող է օրական 300 մլն խմ գազ մատակարարել Իրանին

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

Պաշտոնական

Արայիկ Հարությունյանն ԱՄՆ ՄԶԳ առաքելության տնօրենի հետ հանդիպմանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորումը

ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունները ՄԱԿ-ում հանդիպումներ չեն նախատեսում

Միացյալ Նահանգներ

ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունները ՄԱԿ-ում հանդիպումներ չեն նախատեսում

Լեհաստանում ռազմաբազա են կառուցել ամերիկացի զինվորների համար

Միացյալ Նահանգներ

Լեհաստանում ռազմաբազա են կառուցել ամերիկացի զինվորների համար

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Քաղաքականություն

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին

Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման շուրջ խորհրդակցությունները

Միացյալ Նահանգներ

Չինաստանը դադարեցրել է ԱՄՆ-ի հետ սպառազինությունների վերահսկման շուրջ խորհրդակցությունները

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Վրաստան

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կշարունակի ռազմական համագործակցությունը Վրաստանի հետ

Բայդենը հայտնել է՝ որ դեպքում դուրս կգա ընտրապայքարից

Միացյալ Նահանգներ

Բայդենը հայտնել է՝ որ դեպքում դուրս կգա ընտրապայքարից

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

Քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին է ներկայացրել Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի շուրջ զարգացումները

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

Քաղաքականություն

Հայաստանը վճռական է խաղաղության հասնելու իր ջանքերում. ՀՀ ԱԳ նախարար

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

Միացյալ Նահանգներ

ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում