Լեհաստանում ռազմաբազա են կառուցել ամերիկացի զինվորների համար
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի Սվենտոշուվ բնակավայրում ավարտվել է ավելի քան հազար ամերիկացի զինվորականների ընդունելու համար նախատեսված ռազմակայանի շինարարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է լեհական PAP լրատվական գործակալությունը։
Բազան նախատեսված է ուսումնառության նպատակով ժամանող դաշնակից զորքերի զինվորականների ժամանակավոր տեղակայման համար: Սակայն, այնտեղ կարող են հաստատվել նաև հերթափոխ իրականացնող ստորաբաժանումները: Ենթադրվում է, որ ռազմակայանը կարող է օգտագործվել նաև մատակարարումների հրատապ կուտակման և բաշխման ու մարտավարական հավաքի տարածք տեղափոխվելիք զինտեխնիկա տեղաբաշխման համար։