ՌԴ և ԱՄՆ պատվիրակությունները ՄԱԿ-ում հանդիպումներ չեն նախատեսում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ և Ռուսաստանի Դաշնության պատվիրակությունները ՄԱԿ-ում՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրով այցի շրջանակում հանդիպումներ չեն նախատեսում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հուլիսի 17-ին հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը: