Եվրոպա

Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի  վերակառուցման համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի  վերակառուցման համաձայնագիր

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելը և Կիևն ստորագրել են Ուկրաինայի ենթակառուցվածքային օբյեկտների վերակառուցման՝ 150 միլիոն եվրոյի համաձայնագիր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ  մասին հաղորդել է Բելգիայի արտաքին գործերի նախարարությունը։

«Այսօր (խմբ.՝ հուլիսի 17-ին) Բելգիան և Ուկրաինան ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ նշելով Բելգիայի վերակառուցման ծրագրի մեկնարկը», - արտաքին քաղաքական գերատեսչությունը գրել է X սոցիալական ցանցում։

Համաձայնագրի ստորագրմանը ներկա են եղել Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոն, Զարգացման համագործակցության նախարար Կարոլին Ժնեն և Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը։

Մայիսի 28-ին Բելգիան և Ուկրաինան Բրյուսելում ստորագրել են 10 տարվա անվտանգության համաձայնագիր, որը նախատեսում է մինչև 1 միլիարդ եվրոյի ռազմական մատակարարումներ 2024 թվականին և 30 բելգիական հին F-16 ինքնաթիռների փոխանցում Կիևին մինչև 2028 թվականը, ինչպես նաև Ուկրաինայի զինված ուժերի վերապատրաստման ջանքերի ակտիվացում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում