Եվրոպա

Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման պայմանագրերի թափանցիկության առնչությամբ ներկայացված գործով պարտվել է դատարանում։ Սա տեղի է ունեցել երկրորդ ժամկետով Լայենի պաշտոնավարումը շարունակելու շուրջ քվեարկության նախօրեին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։ 

Եվրախորհրդարանի մի շարք օրենսդիրներ խնդրել էին իրենց համար հասանելի դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրող դեղագործական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը։ Սակայն Եվրահանձնաժողովը միայն մասնակի հասանելիություն էր տրամադրել և չէր տվել փաստաթղթերի մի մասը՝ նշելով, որ դա արվում է կոմերցիոն շահերի պաշտպանության համար։ 

Օրենսդիրները դիմել էին Լյուքսեմբուրգում տեղակայված Ընդհանուր իրավասության եվրոպական դատարան և հուլիսի 17-ին շահել են գործը։

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ կուսումնասիրի դատարանի վճիռը։ 

Եվրոպական խորհրդարանում հուլիսի 18-ին քվեարկություն է կայանալու ֆոն դեր Լայենին երկրորդ 5-ամյա ժամկետով վերընտրելու շուրջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում