Չինաստան

Չինաստանում առնվազն վեց մարդ է զոհվել առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով

1 րոպեի ընթերցում

Չինաստանում առնվազն վեց մարդ է զոհվել առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Չինաստանի հարավ-արևելքում առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի զոհ է դարձել առնվազն վեց մարդ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է երկրի կենտրոնական հեռուստատեսությունը։

«Այս պահին հայտնի է 6 մարդու զոհվելու մասին, փրկարարական ջոկատը շարունակում է որոնողական աշխատանքները»,- նշվում է հաղորդագրությունում:

Հրդեհը տեղի է ունեցել Սիչուան նահանգի Ցզիգուն քաղաքի առևտրի կենտրոնում: Մարդիկ չեն կարողացել դուրս գալ այրվող շենքից՝ հայտնվելով ինքնատիպ ծուղակում։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում