Մշակույթ

Սելին Դիոնը ելույթ չի ունենա Երևանում. լուրը համերգի գործընկերների  թույլ տված թյուրիմացության արդյունք է. ՀԵՐՔՈՒՄ

1 րոպեի ընթերցում

Սելին Դիոնը ելույթ չի ունենա Երևանում. լուրը համերգի գործընկերների  թույլ տված թյուրիմացության արդյունք է. ՀԵՐՔՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում տարածված այն լուրը, թե հանրահայտ կանադացի երգչուհի Սելին Դիոնը հոկտեմբերի 11-ին Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում ելույթ կունենա Հանրապետության հրապարակում, համերգի գործընկերների թույլ տված թյուրիմացության արդյունք է:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում, Ֆրանկոֆոնիայի միջոցառումների շրջանակում անցկացվող համերգի պաշտոնական գործընկեր «Ռադիո Վան»-ի հաղորդավար Ժակը, ով մինչ այդ մեզ հետ զրույցում նշել էր, որ կայանալիք համերգին Զազից, Մելոդի Գարդոյից բացի, կերգի նաև Սելին Դիոնը, նշեց, որ արդեն որոշակի ուղղում հրապարակել է տարածված տեղեկությունների վերաբերյալ: «Պարզվում է` թյուրիմացություն է եղել: Երևանում ելույթ կունենա հայտնի տաղանդավոր ջազային երգչուհի, ում երբեմն ներկայացնում են որպես Աֆրիկա մայրցամաքի Սելին Դիոն»,- պարզաբանեց Ժակը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում