ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նորագույն թվային տեխնոլոգիաների ներդրումը կնպաստի ծախսերի հետագա նվազեցմանը համաշխարհային առեւտրում. 2016-ից մինչեւ 2030 թվականն այն գլոբալ առեւտրի տարեկան հավելյալ 2 տոկոսի աճ կապահովի: Այս կանխատեսումը տեղ Է գտել Առեւտրի համաշխարհային կազմակերպության զեկույցում, որը հոկտեմբերի 3-ին հրապարակվել Է Ժնեւում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Գլոբալ առեւտուրը, կանխատեսման համաձայն, այս միտումների արդյունքում տարեկան 2 տոկոսային կետով ավելի կաճի, քանի բազային սցենարի դեպքում»,-նշում Է ԱՀԿ-ն: Զեկույցի հեղինակները պարզաբանում են, որ դա համապատասխանում Է «15 տարվա ընթացքում առեւտրի աճին 31-34 տոկոսային կետով»:
Նաեւ սպասվում Է, որ համաշխարհային առեւտրի ընդհանուր ծավալում ծառայություններով առեւտրի բաժինը 2016 թվականի 21 տոկոսից 2030 թվականին կհասնի 25 տոկոսի, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: