Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Շառլ Ազնավուրի հիշատակը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հանրահավաքի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մինչև մեր այսօրվա քաղաքական ասելիքին անցնելը՝ ուզում եմ խոսել հետևյալի մասին. երեկ հայ ժողովուրդը մեծագույն մի կորուստ կրեց. 94-րդ տարում կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը` Շառլ Ազնավուրը: Եկեք մեկ րոպե լռությամբ հարգենք մեր մեծ հայրենակցի հիշատակը»,- ասաց ՀՀ վարչապետը:

Հայերեն Français Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում