Հասարակական

Շառլ Ազնավուրը մահացել է թոքերի այտուցից

1 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրը մահացել է թոքերի այտուցից

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի է դարձել աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մահվան պատճառը: Լեգենդար շանսոնյեն մահացել է թոքերի այտուցից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Parisien-ը, այս մասին են վկայում Նիմի բժշկական ինստիտուտում անցկացված դիահերձման արդյունքները:

Տարասկոնի դատախազ Պատրիկ Դեժարդինը հայտնել է, որ Ազնավուրը մահացել է բնական մահով՝ սրտի և շնչառական անբավարարության հետևանքով: Նա նշել է, որ ջրահեղձման վարկածը բացառվում է: Շառլ Ազնավուրի մարմինը հայտնաբերվել էր իր տանը՝ սենյակներից մեկին հարակից լոգարանում:

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյեն կյանքից հեռացել է հոկտեմբերի 1-ին. նա 94 տարեկան էր: Շառլ Ազնավուրը մահացել է Ֆրանսիայի հարավ-արևելքում գտնվող Մուրիես քաղաքի իր տանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում