Սասուն Միքայելյանը կողմ է եղել, որ ՔՊ-ն Հրազդանի քաղաքապետի պաշտոնում չպաշտպանի իր որդու թեկնածությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը արդար ընտրություններ անցկացնելու տեսանկյունից առավել շահեկան վիճակ է համարում, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի պաշտպանում իր որդու՝ Սևակ Միքայելյանի թեկնածությունը Հրազդանի քաղաքապետի պաշտոնում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Նրանում, որ կուսակցությունը չի պաշտպանում, ես խնդիր չեմ տեսնում: Ես էլ եմ կողմ եղել, որ կուսակցությունից չպաշտպանեն նրա թեկնածությունը, որ արդար ընտրություններ անցնեն: Ինձ համար գերադասելի է հեղափոխության արդյունքում ժողովրդի ոգևորությունը, քան անձինք»,-վստահեցրեց Միքայելյանը:

Նա նշեց՝ իր որդին 25 տարեկան, չափահաս տղա է, ով իրավունք ունի մասնակցել երկրում կայանալիք բոլոր իրադարձություններին: «Այսօր առավել շահեկան վիճակ է, որ մեր կուսակցությունը չի պաշտպանում նրա թեկնածությունը: Այսինքն՝ հնարավորություն է տվել, որ մարդիկ նման շահարկումներ չանեն: Արդար ընտրություններ պիտի անցնեն: Եթե իմ տղան է, ուրեմն ոչ մի բանի չպիտի՞ մասնակցի»,-նշեց Միքայելյանը:

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել էր, որ նպատակահարմար չի գտնում Հրազդանի քաղաքապետի ընտրություններում պաշտպանել կուսակցության անդամ Սևակ Միքայելյանի թեկնածությունը: Հրազդանի համայնքապետի արտահերթ ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին:Ընտրություններինմասնակցելուհամարառաջադրվել է 5 թեկնածու:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում