Մշակույթ

Այժմ սգում է ողջ աշխարհը. Սելին Դիոնի ցավակցական գրառումը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Այժմ սգում է ողջ աշխարհը. Սելին Դիոնի ցավակցական գրառումը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեգենդար շանսոնյե, Հայաստանի ազգաին հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցություն է հայտնել աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը; Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սելին Դիոնը Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար է հրապարակել Շառլ Ազնավուրի հետ, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Այսօր հրաժեշտ ենք տալիս պարոն Ազնավուրին՝ Հայաստանի զավակին, ով դարձել է ֆրանսերենով սիրային երգերի ամենահայտնի դեսպանը: Որպես արտիստ՝ բեմը վերջերս էր դարձել նրա տունը: Նրա ռոմանտիկ բալլադները սերունդների անբաժան մասն են դարձել, ուստի այժմ սգում է ողջ աշխարհը: Պարոն Ազնավուր, Դուք ինձ համար միշտ կմնաք հրաշալի: Սեր ու ցավակցություն նրա ընտանիքին», - մեկնաբանել է ժպտադեմ լուսանկարը երգչուհին»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում