Սպորտ

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

1 րոպեի ընթերցում

Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշել է չմեկնել Բաքու` մասնակցելու «Ղարաբաղ»-ի դեմ խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Twitter-ի իր էջում գրել է ESPN-ի թղթակից Մատիաս Կարենը: «Ասում են, որ Մխիթարյանը չի մեկնի Ադրբեջան մասնակցելու Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ղարաբաղ»-ի դեմ խաղին: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հաշվի առնելով` Մխիթարյանն անձամբ է ընդունել նման որոշում` սեփական անվտանգության համար»,-գրել է լրագրողը:

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Արսենալ»-ը հոկտեմբերի 4-ին կմրցի «Ղարաբաղ»-ի հետ, հանդիպումը կկայանա Բաքվում:

Եվրոպայի լիգայի եզրափակիչն այս տարի կանցկացվի ևս Բաքվում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում