Ինովացիա

Facebook-ը ներկայացրել է Oculus Quest վիրտուալ իրականության ակնոցը

1 րոպեի ընթերցում

Facebook-ը ներկայացրել է Oculus Quest վիրտուալ իրականության ակնոցը

ԵՐԵՎԱՆ, 27 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook ընկերությունը ներկայացրել Է Oculus Quest վիրտուալ իրականության ակնոցը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտնել Է իր կայքում: Ընկերությունը հայտարարում Է, որ նոր արտադրանքը առաջին բազմաֆունկցիոնալ համակարգն Է, որը հնարավորություն կտա օգտատերերին՝ նայել վիրտուալ տարածության բոլոր ուղղություններով եւ դրանում շարժվել «ճիշտ այնպես, ինչպես եւ նյութական աշխարհում»: Նշվում Է, որ 64 գիգաբայթ ծավալով ներսարված հիշողությամբ ակնոցը կարելի կլինի ձեռք բերել 2019 թվականի գարնանը 399 դոլարով:

Երկու փոքր Էկրաններով հանդերձված ակնոցի վրա տեղակայված են հատուկ սենսորներ, որոնք որոշում են մարդու տեղադիրքը տարածության մեջ: Ընկերությունը հայտարարում Է, որ նոր սարքի թողարկումից հետո ձեռքբերման համար հասանելի կլինի շուրջ 50 խաղ, սակայն դրանից հետո կհայտնվեն նաեւ այլ խաղեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում