Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՄ պաշտոնյաների

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի, Եվրոպական հանձնաժողովի Առևտրի գլխավոր տնօրինության Հայաստանի հետ երկկողմ առևտրի համակարգման հարցերով բաժնի ղեկավար Պետրոս Սուրմելիսի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի ղեկավարած պատվիրակությանը:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը ներկայացրել է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կատարած աշխատանքները, անդրադարձել ՀԳԸՀ ճանապարհային քարտեզի մշակման գործընթացին:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին և Հայաստանի կառավարությանը համագործակցության համար՝ նշելով, որ տպավորված է 2018 թվականի ԵՄ տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում ներկայացված նախագծերի ուղղությամբ տարված աշխատանքներով: Դեսպանը գոհունակությամբ է խոսել նաև միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների մասին և հույս հայտնել, որ Հայաստանի հետ հետագա համագործակցությունն էլ ավելի կզարգանա:

Վասիլիս Մարագոսը ևս բարձր է գնահատել ընթացիկ ծրագրերի շրջանակներում հայկական կողմի կատարած աշխատանքները, ակնկալել կառուցողական համագործակցության շարունակականություն և հորդորել է ավելի արագացնել գործողությունների ընթացքը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ համագործակցության հնարավոր նոր ծրագրերի շուրջ: Փոխվարչապետը ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում ԵՄ կողմից մեր երկրում իրականացվող բոլոր ծրագրերը և ջանք չի խնայի դրանց արդյունավետ իրականացումն ապահովելու ուղղությամբ:

Հայերեն

«Օլիմպիակոս»-ը չպահպանեց հաղթական հաշիվը. Տիկնիզյանը չմասնակցեց խաղին

«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքում

Սեպտեմբերի 7-ի միջոցառումների անոնս

«Tour of Armenia» միջազգային հեծանվավազքի խորհրդանիշը կլինի եղնիկը

Հյուսիսային Եմենում սպանվել է հութիների՝ իրանցի և լիբանանցի ռազմական չորս խորհրդական

Հունաստանում ավիաշոուի ժամանակ F-4 Phantom կործանիչ է կործանվել

Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

ՄԱԿ-ը հավանություն է տվել Աֆրիկայի իրական չափերն արտացոլող աշխարհի քարտեզի կիրառմանը

2018-ի հեղափոխությունն՝ անմիջական մասնակցի ներկայացմամբ. կայացավ Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՜ր Սերժին» գրքի շնորհանդեսը

Եթե յուրաքանչյուր տարի նման ծրագրեր մուտք գործեն Սրաշեն, գյուղացիների բեռը մեծապես կթեթևանա. շահառուն գոհ է ԿԽՄԿ-ից