Գարեգին Բ կաթողիկոսը ներկա կգտնվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը, ուղեկցությամբ ազգային բարերարների` ի նշան երկրի ղեկավարին զորակցության, սեպտեմբերի 25-ին ներկա կգտնվի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։
ՆիկոլՓաշինյանըսեպտեմբերի 24-ինմասնակցել էՆելսոնՄանդելայի 100-ամյակիննվիրվածգագաթնաժողովին, ՆյուՅորքիՄետրոպոլիտենթանգարանում «Հայաստան»ցուցադրությանբացմանը:Նահանդիպել էԱՄԿ-ի գլխավոր քարտուղարԱնտոնիոԳուտերեշի,Կիպրոսի,Ռուանդայիղեկավարներիհետ: Սեպտեմբերի 25-ինՀՀվարչապետըելույթկունենաՄԱԿ-իգլխավորասամբլեայում:ԱՄՆ այցիցհետո ՆիկոլՓաշինյանըկմեկնիԴուշանբե՝մասնակցելուԱՊՀերկրներիղեկավարներիգագաթնաժողովին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակել է իր և Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի լուսանկարը Նյու Յորք մեկնելուց առաջ:«Սա պատմական լուսանկար է: Ինչու՞: Որովհետեւ սա Հայոց պատմության մեջ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Հայաստանի ղեկավարի առաջին սելֆին է:Վեհափառի հետ մեկնում ենք Նյու Յորք»,-գրել էր Փաշինյանը: